Logo

Բռնցքամարտի ԱԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակով 1/4 եզրափակիչում է

19:42 / 09.12.2025Բռնցքամարտ
null

Հայաստանի 7-րդ ներկայացուցիչը դուրս եկավ Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ:

Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) իր մեկնարկային մենամարտում 5-0 հաշվով հաղթեց իսրայելցի Զաք Յանին և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:

Միաժամանակ, Դավիթ Եգորյանը (54 կգ) և Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեցին համապատասխանաբար Նեպալի և Ղրղզստանի ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ