Դուբայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ժիրայր Սարգսյանը (57կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80կգ) և Նարեկ Մանասյանը (92կգ) ավարտեցին մրցելույթը։
Սարգսյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Խուժանազար Նորտոլիևին (Ուզբեկստան), Հովհաննիսյանը` Գասոն Խայդեր Ջալիդովին (Իսպանիա), իսկ Մանասյանը` Էմանուել Ռեյես Պլային (Իսպանիա)։
Հայաստանի հավաքականից քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել ու նվազագույնը բրոնզե մեդալ են ապահովել Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ), Արթուր Բազեյանը (60կգ), Հովհաննես Բաչկովը (67կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և Դավիթ Չալոյանը (+92կգ)։ Նրանք կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար։


