Logo

Բռնցքամարտի ԵԱ. Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը` բրոնզե մեդալակիր

19:37 / 25.04.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ) բրոնզե մեդալակիր դարձան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում:

Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց իռլանդուհի Շենոն Սուինիին, իսկ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը 1-4 հաշվով զիջեց ռուս Դարիմա Սանդակովային:

Տղամարդկանց պայքարում քիչ անց կփորձեն եզրափակիչ դուրս գալ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա