Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել Հայաստանի չորրորդ մեդալը։
Հարությունյանը քառորդ եզրափակիչում կամային հաղթանակ տարավ Եվրոպայի գործող չեմպիոն, ադրբեջանական ծագում ունեցող, Վրաստանը ներկայացնող Սախիլ Ալախվերդովի նկատմամբ։ Հայ բռնցքամարտիկը ռևանշի է հասել մրցակցի նկատմամբ 2022 թ. Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում կրած պարտության համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ են դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել նաև Նարեկ Մանասյանը (90 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ)։