Logo

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ․ Հայաստանի թիմի կազմը

17:47 / 02.04.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է նախապատրաստական երկրորդ հավաքն Օլիմպավանում։

Վազգեն Բադալյանի գլխավորած թիմն ապրիլի 2-ի գիշերը կմեկնի Խորվաթիայի Պորեչ քաղաք, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Մրցավայր կուղևորվեն Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ), Միսակ Ստեփանյանը (+92 կգ), Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ)։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 15-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ