Logo

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը հաղթանակ տարան

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 28.03.2018ՍՊՈՐՏ
344 1 1 - Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը հաղթանակ տարան

Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը։

Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը հաղթանակ տարան, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Պարտություն կրեցին Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը, իսկ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հսղթեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Այսպիսով, Ռումինիայում պայքարը շարունակում է Հայաստանի 3 ներկայացուցիչ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ