Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանն առաջնությանը հայտավորել է 13 տղամարդ և 3 կին բռնցքամարտիկների, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի կազմը
Տղաներ
- 48 կգ՝ Լևոն Վարդանյան
- 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան
- 54 կգ՝ Արթուր Ավետիքյան
- 57 կգ՝ Էրիկ Առստամյան
- 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյան
- 63,5 կգ՝ Ռաֆայել Ներսիսյան
- 67 կգ՝ Արգիշտի Հակոբյան
- 71 կգ՝ Մարատ Միքայելյան
- 75 կգ՝ Ալբերտ Հարությունյան
- 80 կգ՝ Արմեն Պողոսյան
- 86 կգ՝ Նորայր Հակոբյան
- 92 կգ՝ Դավիթ Սիմոնյան
- +92 կգ՝ Միսակ Տեփանյան
Աղջիկներ
- 48 կգ՝ Հեղինե Պետրոսյան
- 54 կգ՝ Լյուսի Ավետիսյան
- 60 կգ՝ Լիլիթ Ասատրյան
Հիշեցնենք, որ նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կայացել էր Երևանում, Հայաստանը տնային մրցաշարում նվաճել էր 13 մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել էր Դավիթ Սիմոնյանը:
Այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ապրիլի 2-15-ը կանցկացվի Խորվաթիայի Պորեչ քաղաքում:


