Logo

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականների կազմերն օլիմպիական վարկանիշային մրցաշարում

12:20 / 16.05.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք սկսվել Երևանի Օլիմպավանում՝ պատրաստվելով Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային համաշխարհային մրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Բանգկոկ կմեկնեն Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 ,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանց պայքարում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հակոբյանը (66 կգ):

Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չի մեկնի մրցաշարին։

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները դեռևս Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել: Թաիլանդում քաշային կարգերում խաղարկվող ուղեգրերի քանակը տարբեր է լինելու՝  մեկից մինչև չորս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա