Logo

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Ղազախստան

12:51 / 04.04.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն ապրիլի 4-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Ապրիլի 16-ից հետո Կարեն Աղամալյանի գլխավորած թիմը կմեկնի Ղազախստան և նախապատրաստությունը կշարունակի Շոտլանդիայի, Մարոկկոյի, Հունաստանի և Սերբիայի բռնցքամարտիկների հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 1-14-ը կայանալիք աշխարհի առաջնությունը: Առաջնության չեմպիոնները կստանան 200 հազար դոլար, արծաթե մեդալակիրները՝ 100 հազար, իսկ բրոնզե մրցանակակիրները ՝ 50 հազար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա