Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք` մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Մրցաշարին կմասնակցեն հետևյալ բռնցքամարտիկները.
- Բարեղամ Հարությունյան (48կգ)
- Ռուդոլֆ Գարբոյան (51կգ)
- Դավիթ Եգորյան (54կգ)
- Ժիրայր Սարգսյան (57կգ)
- Արթուր Բազեյան (60կգ)
- Նարեկ Հովհաննիսյան (63,5կգ)
- Արմեն Մաշակարյան (67կգ)
- Արարատ Հարությունյան (71կգ)
- Վախթանգ Հարությունյան (75կգ)
- Արտուշ Հովհաննիսյան (80կգ)
- Ռաֆայել Հովհաննիսյան (86կգ)
- Նարեկ Մանասյան (92կգ)
- Դավիթ Չալոյան (+92կգ)
Հայաստանի հավաքականը մրցաշարում հանդես կգա Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ, իսկ պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Մրցավայր են մեկնել նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը, անվանի ու տիտղոսակիր բռնցքամարտիկներ Մեխակ Ղազարյանը և Սամսոն Խաչատրյանը։
Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների թվում կա նաև մրցավար. մրցաշարում կաշխատի միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 2-13-ը։


