Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի Մ16 առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթանակ է տարել:
Ալեն Ստեփանյանը (70 կգ) հաղթել է հունգարացի Բրենդոն Բերկին, Սամվել Սիրամարգյանը (75 կգ) ուժեղ էր իռլանդացի Վիլիամ Հիֆիից, իսկ գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը առավելության է հասել լիտվացի Դաումանթաս Վիլկասի նկատմամբ։
Առաջին օրը աղջիկների մրցապայքարում հաղթանակով էր մեկնարկել Անահիտ Հարությունյանը (52 կգ):
Ֆոտո՝ ՀԲՖ