Թուրքիայի Էրզրում քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում եզրափակիչի ուղեգիր նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Համեստ Աֆրիկյանը (42 կգ)։
Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սանը կիսաեզրափակիչում ուժեղ գտնվեց Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյից։ Հայ մրազուհին հաղթեց մրցավարները միաձայն որոշմամբ։
Երզափակիչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլիացի Սերենա Մալիի հետ։
Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։
Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ են դուրս եկել Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։
Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:


