Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 48 կգ քաշային Արսեն Դարբինյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հայ բռնցքամարտիկը «շնչելու հնարավորություն չի տվել» ռումինացի մրցակցին, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել նրան:
Օգոստոսի 15-ին ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ:
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների հավաքականի կազմը
Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):
Աղջիկների հավաքականի կազմը
Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):


