Բելգիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բրյուգե» 1-2 «Գենտ»
Գոլերը՝ 0-1՝ Հյուլսագեր 12՛, 0-2` Տիսաուդալի 67՛, 1-2` Դե Կետելարե
Հեռացում՝ Բալանտա՝ 90+6, «Բրյուգե», Լանգ՝ 90+6, «Բրյուգե»
Բելգիական ակումբի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին՝ փոխարինելով Բաս Դոստին:
Այս հանդիպումից հետո տանտերերը շարունակում են մնալ 3-րդ հորիզոնականում՝ ակտիվում ունենալով 48 միավոր: «Գենտը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը (40 միավոր):
Բելգիայի առաջնության 27-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալելու է «Շարլերուային»: