Logo

Բրունո Միշելի հեթ-տրիկն ու «Նոայի» հոբելյանական գոլը. Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:00 / 11.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց առաջնության 2-րդ շրջանը: «Նոան» շարունակեց հաղթարշավը, իսկ «Ուրարտուն», հաղթելով «Փյունիկին», ամրապնդվեց 2-րդ տեղում:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին 3 խաղում, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 105 հանդիպումներից 43-ում հաղթել են դաշտի տերերը, 47-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 15 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ), ընդ որում դաշտի տերերից միակ գոլը խփեց «Արարատ-Արմենիան»: Առաջնության 105 հանդիպումներում գրանցվել է 312 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,97 գոլ):

1. «Նոան» շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 13-րդ անընդմեջ հաղթանակը: 5-րդ խաղն անընդմեջ Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցակիցներին խոշոր հաշվով է հաղթում՝ ընդհանուր առմամբ խփելով 25 գոլ: Հայաստանի փոխչեմպիոնն առաջնությունում խոշոր հաշվով 10-րդ հաղթանակը տոնեց, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է ընթացիկ մրցաշրջանում: «Նոան» առաջնությունում «Գանձասարին» երկրորդ անգամ հաղթեց խոշոր հաշվով: Առաջին շրջանում գրանցվել էր 7-0 հաշիվ:

2. Երկարատև ընդմիջումից հետո «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայում կրկին հաղթեց «Փյունիկին»՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը: Դա մրցակիցների միջև կայացած առաջնության 101 հանդիպումներում «Ուրարտուի» հոբելյանական՝ 25-րդ հաղթանակն էր փյունիկցիների նկատմամբ:

Նախորդ հաղթանակն «Ուրարտուն» տարել էր 2023թ. հունիսի 2-ին կայացած խաղում, որում ավելացված ժամանակում Եվգենի Ցիմբալյուկի խփած միակ գոլը ոչ միայն վճռել էր հանդիպման ելքը, այլև չեմպիոնի տիտղոսին էր արժանացրել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին:

3. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել առաջնությունում առանց հաղթանակների 11 խաղերի շարքը՝ Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկային խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին»:  Նախորդ հաղթանակն առաջնությունում արարատցիները տոնել էին անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Նոային»:

4. «Փյունիկն» առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ առաջին անգամ մրցակցին զիջելով խոշոր հաշվով: Վերջին 6 հանդիպումներում փյունիկցիները նույնքան միավոր են վաստակել՝ կրելով 4 պարտություն: Ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ «Փյունիկին» չհաջողվեց գոլ խփել:

5. «Վանն» առաջնությունում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: 2-րդ անընդմեջ խաղում չարենցավանյան ակումբը խաղն ավարտեց 1-1 հաշվով: Վերջին 4 հանդիպումներում «Վանն» անպարտելի է:

6. Բրունո Միշելն ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» առաջին ֆուտբոլիստն է, որ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Բրազիլացի հարձակվողը թիմի կազմում գոլերի հաշիվը բացել էր իր նորամուտի խաղում՝ փետրվարի 25-ին գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը: Հետաքրքիր է, որ «Ուրարտուի» կազմում նախորդ հեթ-տրիկը գրանցվել էր Թեմուր Ջիկիայի օգտին, որը «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս եկավ իր նախկին թիմի դեմ մրցավեճում:

Բրունո Միշելն ընթացիկ առաջնությունում հեթ-տրիկ ձևակերպած 5-րդ ֆուտբոլիստն է: Մինչև այդ աչքի էին ընկել Ջոն Բատիգին, Մարիուս Նուբիսին, Էրալդ Չինարին և Յուսուֆ Օտուբանջոն: Իսկ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոյին, որն անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին «Վեստ Արմենիայի» հետ խաղում ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:

7. Ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ դուբլ ձևակերպելով, Գոնսալո Գրեգորիոն 17 գնդակով ավելի ամրապնդեց ռմբարկուների ցանկի առաջատարի իր դիրքը: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 19 հանդիպումներից հետո ամենաարդյունավետ ֆուտբոլիստի՝ «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանի հաշվին 13 գոլ էր գրանցված:

«Գանձասարի» դարպասը Գոնսալո Գրեգորիոյի խփած առաջին գոլը Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» հոբելյանական՝ 300-րդ գնդակն էր: Պորտուգալացի ֆուտբոլիստն առաջնության վերջին 5 հանդիպումներում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ 11 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

8. Քրիստոֆեր Բոնիֆեյսը բացեց գոլերի հաշիվն «Արարատում», իսկ Ռոբերտ Հակոբյանն առաջին գոլը խփեց «Վանում»՝ թիմին փրկելով պարտությունից:

 9. ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց:

10. Միխայիլ Կովալենկոն պաշտոնական մրցումներում «Փյունիկի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Լյովա Մրյանի համար էլ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը 100-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

12:13 / 16.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

Պաշտոնական
11:54 / 16.06.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Մրցաշրջանը շատ երկար է, բայց խաղացողների մոտիվացիան բարձր մակարդակի վրա է»

11:18 / 16.06.2025 • Ավտո-մոտոսպորտ

Մահացել է մոտոսպորտի աշխարհի 20-ակի չեմպիոն Նիկոլայ Կրասնիկովը

10:47 / 16.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ. ԱՄՆ-ի հավաքականը 5 գոլ խփեց ու մեկնարկեց խոշոր հաշվով հաղթանակով

10:17 / 16.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի, «Բոտաֆոգոյի» հաղթանակը

08:00 / 16.06.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
Ֆեռնանդո Ալոնսո՝ չեմպիո՞ն, թե՞ անհաջողակ

01:05 / 16.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Աթլետիկոյին»

00:25 / 16.06.2025 • Ֆուտբոլ

Շերկի. «Սպասում եմ «Ման. Յունայթեդի» դեմ խաղին` նրանց ոչնչացնելու համար»

23:54 / 15.06.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
Ռասելը Կանադայի Գրան պրիում տարվա առաջին հաղթանակը տարավ

23:05 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միրանդեսն» անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչի առաջին խաղում հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»

23:00 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Անցնել աշխարհի կեսը և հայտնվել հայրենիքում. Ինչպե՞ս է Արգենտինան օգնում Հայաստանի հավաքականին

22:47 / 15.06.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Արեն Փիրուզյանն ու Ռազմիկ Ոսկանյանը` բրոնզե մեդալակիր

22:28 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Լիվերպուլը» 45 միլիոնով ձեռք կբերի «Բորնմութի» պաշտպանին

21:57 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Բավարիան» 10 գոլ խփեց ու ջախջախիչ հաղթանակ տարավ

21:21 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ուրարտուն» նոր պայմանագիր է ստորագրել Ժիրայր Մարգարյանի հետ

Պաշտոնական
20:57 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Յուվենտուսն» ու «Ման. Յունայթեդը» կարող էին փոխանակում իրականացնել

20:23 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Բավարիայի» վինգեր Կոմանը խփեց մրցաշարի առաջին գոլը

19:42 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

Պաշտոնական
19:24 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Մոնտոլիվո. «Ես չեմ հարգում Գատուզոյին»

18:45 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Էդգար Փիլոյանը կարող է վերադառնալ Հայաստանի առաջնություն

18:20 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Գրավինա. «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշն է»

17:46 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
17:38 / 15.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
Ֆրիցը հաղթեց Զվերևին և նվաճեց Շտուտգարտի մրցաշարի տիտղոսը

17:18 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Ալկանտարան կարող է ընդգրկվել Ֆլիկի մարզչական շտաբում

16:57 / 15.06.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Delhi International Open. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

16:44 / 15.06.2025 • Խառը մենամարտեր

Շահբազյանը` Չիմաև - Դյու Պլեսի տիտղոսային մենամարտի մասին

16:19 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանն» առաջարկ է պատրաստում Ջակայի տրանսֆերի համար

15:50 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ադորյանը` հավաքականում նորամուտի մասին. «Երանելի օր էր իմ կարիերայում»

15:15 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

Պաշտոնական
14:50 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Քրիստիան Կիվու. «Հենրիխը միշտ ունի էներգիա և մոտիվացիա»

14:46 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նա իմ եղբայրը չէ». Զավեշտալի հատված` «Բոտաֆոգոյի» նորեկ Խոակին Կորեայի ճեպազրույցից

14:10 / 15.06.2025 • Ֆուտբոլ

Record. «Արսենալը» պատրաստ չէ ձեռք բերել Դյոկերեշին

13:42 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ֆիորենտինան» Պիոլիի հետ պայմանագիր է համաձայնեցրել

13:13 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Տոտենհեմը» «Բավարիայից» ձեռք է բերել Մաթիս Տելի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
12:39 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» նոր պայմանագրեր է ստորագրել Կամո Հովհաննիսյանի և Ալվին Թերայի հետ

Պաշտոնական
12:16 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լավագույն արդյունքի կրկնություն՝ թիմային մի շարք ռեկորդների գերազանցմամբ. «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Բացառիկ
11:31 / 15.06.2025 • Հոկեյ

fastnews-video-icon
NHL. «Ֆլորիդան» «Էդմոնտոնի» դեմ եզրափակիչի սերիայում կրկին հաշվի մեջ առաջ է անցել

11:03 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» մեկնել է Ավստրիա

10:48 / 15.06.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Էդմեն Շահբազյանի և Կամարու Ուսմանի հաղթանակները

10:11 / 15.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Աշխարհի ակումբային առաջնության բացման խաղում գոլ չի գրանցվել

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ