«Արարատ-Արմենիայի» հետ առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, Բրունո Միշելը ոչ միայն «Ուրարտուին» փրկեց պարտությունից, այլև միանգամից 3 ռեկորդ սահմանեց: Նա Fastex Պրեմիեր լիգայում խփած 17 գոլով դարձավ Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Բրունո Կորեային և Դու Բալային, որոնք 16-ական գոլ են խփել:
Ընդ որում Բրունո Կորեան այդ գոլերը խփել է 2011թ. առաջնությունում՝ հանդիսանալով մեկ մրցաշրջանի արդյունավետությամբ ռեկորդակիրը թիմում հանդես եկած լեգեոնականների մեջ:
Ընթացիկ առաջնությունում Բրունո Միշելն արդեն 11 գոլի հեղինակ է դարձել, ուստի հիանալի հնարավորություն ունի գերազանցելու նաև իր նախկին թիմակցի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը:

Ահա «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակը:
|
Ֆուտբոլիստներ |
Գոլ |
|
1. Բրունո Միշել |
17 |
|
2. Բրունո Կորեա |
16 |
|
3. Դու Բալա |
16 |
|
4. Թեմուր Ջիկիա |
14 |
|
5. Օլեգ Պոլյակով |
14 |
|
6. Լաերսիո |
13 |
|
7. Իվան Իգնատև |
13 |
|
8. Բետո |
12 |
|
9. Դմիտրո Խլյոբաս |
12 |
|
10. Ջոնել Դեսիրե |
12 |
Միշելի սահմանած մյուս երկու ռեկորդները տարիքային են: 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 2025թ. օրացուցային տարում Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումներում 17 գոլ է խփել, որից 6-ը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում, երբ իր նորամուտը նշեց «Ուրարտուի» կազմում: Այդ ցուցանիշը ռեկորդային է թիմում հանդես եկած 26 տարեկան ֆուտբոլիստների մեջ: Միշելը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Կոստանդյանի 33-ամյա վաղեմության արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 1992թ. «Բանանցում» 16 գոլ էր խփել:
Միշելի ցուցանիշը ռեկորդային է նաև 26 տարեկանում Հայաստանի առաջնություններում գոլ խփած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Ռեկորդակիրը Մարկոս Պիզելին էր, որն այդ տարիքում 2010թ. «Փյունիկում» 16 գոլ էր խփել:

FastNews-ը ներկայացնում է «Ուրարտուի» ֆուտբոլիստների արդյունավետության տարիքային ռեկորդները:
|
Տարիք |
Ֆուտբոլիստներ |
Գոլ |
Թվական |
|
17 |
Արամ Բարեղամյան Գևորգ Օհանյան Խաչատուր Ավետիսյան Կարեն Հարությունյան Մարտին Գրիգորյան |
1 1 1 1 1 |
2005 2009 2010 2012 2017 |
|
18 |
Սեմյոն Մուրադյան |
5 |
2006 |
|
19 |
Արամ Ոսկանյան |
10 |
1994 |
|
20 |
Սամվել Մելքոնյան |
8 |
2004 |
|
21 |
Արսեն Բալաբեկյան |
15 |
2007 |
|
22 |
Վահե Թադևոսյան Սամվել Մելքոնյան |
8 8 |
2005 2006 |
|
23 |
Արա Հակոբյան |
45 |
2003 |
|
24 |
Արամ Հակոբյան |
21 |
2003 |
|
25 |
Բրունո Կորեա |
16 |
2011 |
|
26 |
Բրունո Միշել |
17 |
2025 |
|
27 |
Անդրանիկ Հովսեփյան |
26 |
1993 |
|
28 |
Աշոտ Բարսեղյան |
34 |
1992 |
|
29 |
Աշոտ Բարսեղյան |
20 |
1993 |
|
30 |
Տիգրան Եսայան |
11 |
2002 |
|
31 |
Մկրտիչ Հովհաննիսյան |
11 |
2001 |
|
32 |
Նենադ Ինյաց |
5 |
2017 |
|
33 |
Արաս Օզբիլիս |
5 |
2023 |
|
34 |
Արթուր Ոսկանյան |
2 |
2010 |
|
35 |
Կարեն Սիմոնյան Օլեգ Պոլյակով |
1 1 |
2005 2025 |
|
36 |
Կարեն Սիմոնյան |
2 |
2006 |
|
37 |
Արամ Փարսադանյան |
2 |
1994 |


