Logo

Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար Ուսիկը, եթե մենամարտեր Լենոքս Լյուիսի հետ

14:24 / 31.03.2025• Բռնցքամարտ
null

Բրիտանացի նախկին բռնցքամարտիկ Ֆրանկլին Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը, եթե մենամարտեր լեգենդար Լենոքս Լյուիսի հետ, հայտնում է FTTV Boxing-ը։

«Չեմ կարծում, թե մեր դարաշրջանում Ուսիկը կլիներ այդքան հաջողակ։ Այո՛, այս ժամանակաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս։ Անկեղծ ասում եմ այն, ինչ կա։ Ուսիկը ոչ մի շանս չէր ունենա Լենոքս Լյուիսի դեմ մենամարտում»,- ասել է Բրունոն։

Ճամայկացի Լենոքս Լյուիսը գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն է եղել։ Նա կարիերայի ընթացքում չեմպիոնական մենամարտերում 15 հաղթանակ է տարել։ Պրոֆեսիոնալ ռինգում Լյուիսը 44 մենամարտից 41-ն ավարտել է հաղթանակով (32-ը` նոկաուտով), կրել 2 պարտություն, գրանցել 1 ոչ-ոքի։

Ալեքսանդր Ուսիկը բոլոր 23 մենամարտերում հաղթել է (14-ը` նոկաուտով)։ Ուկրաինացի բռնցքամարտիկին են պատկանում WBO, WBC, WBA-Super, The Ring, IBF և IBO վարկածներով չեմպիոնական գոտիները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ