Logo

Բրունու Ֆեռնանդեշը ռեկորդ է գրանցել Եվրոպա լիգայում

11:55 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը Եվրոպա լիգայի ռեկորդ է սահմանել, հայտնում է Opta-ն:

30-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում իրացրել է 10-րդ 11-մետրանոցը: Այդ ցուցանիշը ռեկորդային է մրցաշարի պատմության մեջ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 4-1 հաշվով հաղթել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադին», իսկ Բրունու Ֆեռնանդեշը ձևակերպել էր հեթ-տրիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա