Logo

«Բրյուգե» – «Յուվենտուս» խաղի ցուցանիշ, որը 13 տարի չէր գրանցվել Չեմպիոնների լիգայում

15:28 / 22.01.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի «Բրյուգե» – «Յուվենտուս» խաղում ընդամենը 1 հարված է կատարվել դարպասին, գրում է Opta-ն: Խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

Չեմպիոնների լիգայում 13 տարի մեկ խաղում այսքան քիչ դարպասին հարվածներ չէր գրանցվել: Նախորդ անգամ ցուցանիշը գրանցվել էր 2012 թվականին՝ «Լիլ» – «Բավարիա» խաղում (0:1):

Բելգիայում կայացած խաղում գրանցվել էր ընդհանուր 12 հարված (7-5), մեկը՝ դարպասին, 9-ը՝ շեղ, 2-ը՝ արգելափակված:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ