«Աթլետիկոն» ՈՒԵՖԱ-ին բողոք է ներկայացրել «Արսենալի» ստադիոնում տաք ջրի բացակայության պատճառով, հաղորդում է Marca-ն:
Մադրիդցի ֆուտբոլիստները չեն կարողացել նախախաղային մարզումից հետո լոգանք ընդունել: «Աթլետիկոն» չի հասկանում, թե ինչպես «Էմիրեյթսի» պես ժամանակակից ստադիոնում չեն կարողացել ապահովել հասարակ պայմաններ, այն էլ Չեմպիոնների լիգայի պես կարևոր մրցաշարի խաղից առաջ:
«Արսենալը» և «Աթլետիկոն» կհանդիպեն Լիգաի փուլի 3-րդ տուրում: Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին:
Ակումբային եվրագավաթների բոլոր հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


