Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 15-րդ տուրում «Բոկա Խունիորսը» երկրի գլխավոր դերբիում սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Ռիվեր Փլեյթին»։
Կլաուդիո Ուբեդայի գլխավորած թիմը 26 միավորով A խմբի առաջատարն է, «Ռիվերը» 21 միավորով 6-րդն է B խմբում։
Արգենտինայի առաջնություն, Կլաուսուրա, 15-րդ տուր
«Բոկա Խունիորս» - «Ռիվեր Փլեյթ»` 2-0
Էզեկիել Պալասյոս, 45+1, Միգել Մերենտիել, 47


