Բոլիվիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Ռեալ Օրուրո» - «Բլումինգ» դիմակայության պատասխան հանդիպումից (2-2) հետո տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։
Հանդիպման մրցավար Ռենան Կաստիլյոն 17 կարմիր քարտ է ցույց տվել. 10-ը՝ «Բլումինգի» խաղացողներին, 7-ը` «Ռեալ Օրուրոյի»։
Իրավիճակը հարթելու համար ոստիկաններն ու հատուկջոկատայինները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ։
«Բլումինգը» դուրս է եկել կիսաեզրափակիչ` դիմակայությունում հաղթելով ընդհանուր 4-3 հաշվով։
Այս ակումբները կհանդիպեն նաև դեկտեմբերի 7-ին Բոլիվիայի առաջնության վերջին` 28-րդ տուրում։
‼️ Caso total en Bolivia: 17 𝐄𝐗𝐏𝐔𝐋𝐒𝐀𝐃𝐎𝐒 (!) e intervención de la policía
— Eurosport.es (@Eurosport_ES) November 27, 2025
😬 El encuentro entre Real Oruro y Blooming acabó en el caos total en lo que se define desde Bolivia como una "vergüenza nacional" pic.twitter.com/txapvtgwjJ


