«Բոլոնիան» Իտալիայի Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրում, հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց «Ջենոային»:
Գոլի հեղինակ դարձան ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին և պորտուգալացի հարձակվող Վիտինյան:
«Բոլոնիան» 68 միավորով երրորդն է և վաղուց ապահովել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր: «Ջենոան» 49 միավորով 11-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 38-րդ տուր
«Ջենոա» - «Բոլոնիա»՝ 2-0
Ռուսլան Մալինովսկի, 13, Վիտինյա, 59