Logo

«Բոլոնիան» առավելության հասավ «Ֆիորենտինայի» նկատմամբ և ընդհատեց մրցակցի հաղթարշավը

21:26 / 15.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրում «Բոլոնիան» 1-0 հաշվով պարտության մատնեց «Ֆիորենտինային»։

«Ռոսոբլուն» ընդհատեց Ֆլորենցիան ներկայացնող ակումբի` ներքին առաջնությունում 8 անընդմեջ հանդիպումից բաղկացած հաղթական շարքը։ «Վիլոլան» Ա սերիայում նախորդ անգամ միավոր կորցրել էր սեպտեմբերի 29-ին 6-րդ տուրի «Էմպոլիի» դեմ արտագնա խաղում (0-0)։

Վինչենցո Իտալյանոյի գլխավորած թիմը 25 միավորով 7-րդ տեղում է, «Ֆիորենտինան» 31 միավորով չորրորդն է։

Իտալիայի Ա սերիա, 16-րդ տուր

«Բոլոնիա» - «Ֆիորենտինա»` 1-0

Յենս Օդգոր, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա