Logo

«Բոլոնիան» հաղթեց խոշոր հաշվով և շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը

16:27 / 01.04.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրում «Բոլոնիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց հետնապահ «Սալերնիտանային»։

Տիագո Մոտայի գլխավորած թիմի գոլերը խփեցին վինգերներ, իտալացի Ռիկարդո Օրսոլինին, բելգիացի Ալեքսիս Սալեմակերսը և հույն պաշտպան Խարալամբոս Լիկոյանիսը։

«Ռոսոբլուն» վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը։ «Բոլոնիան» 2 միավորով է հետ մնում երրորդ տեղը զբաղեցնող Թուրինի «Յուվենտուսից»։ «Սալերնիտանան» 14 միավորով վերջին` 20-րդ տեղում է։

Ա սերիա, 30-րդ տուր

«Բոլոնիա» - «Սալերնիտանա»` 3-0

Ռիկարդո Օրսոլինի, 14, Ալեքսիս Սալեմակերս, 44, Խարալամբոս Լիկոյանիս, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ