Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Բոլոնիան» ու «Յուվենտուսը» չպարզեցին հաղթողին. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
«Բիանկոներին» 63 միավորով վերադարձավ Չեմպիոնների լիգայի գոտի և չորրորդ տեղում է։ 63-ական միավոր ունեն նաև «Ռոման» ու «Լացիոն», որոնք լրացուցիչ ցուցանիշներով համապատասխանաբար 5-րդ ու 6-րդ տեղում են։ «Բոլոնիան» 62 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։
Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր
«Բոլոնիա» - «Յուվենտուս»` 1-1
Ռեմո Ֆրոյլեր, 54 - Կեֆրեն Թյուրամ, 9
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։