Իտալական «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն հայտնվել է Միլանի «Ինտերի» հետաքրքրության ոլորտում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Իտալիայի չեմպիոնն ուշադրությամբ հետևում է 20-ամյա ֆուտբոլիստի կարիերայի զարգացումներին։ «Ինտերը» ծրագրում է Կաստրոյին ձեռք բերել 2025թ․ ամռանը։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո։
Արգենտինացու պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի, դարձել 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։


