Logo

«Բոլորն են ցանկանում». Բենզեման պատրաստ է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական և մասնակցել Մունդիալին

13:39 / 12.12.2025Ֆուտբոլ
null

«Ալ Իթիհադի» 37-ամյա հարձակվող Կարիմ Բենզեման L'Équipe-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ է վերադառնալ Ֆրանսիայի ազգային հավաքական:

«Ես ֆուտբոլիստ եմ: Այնպես որ, ես ֆուտբոլ եմ խաղում: Երբ ինձ հրավիրում են, ես գնում եմ ու խաղում: Իմ գլխում նպատակներ ունեմ, սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ հաղթել: Ես սիրում եմ գավաթները, և ինձ համար ամենակարևորը դա է:

Եթե ես հրավեր ստանամ ազգային հավաքականից, կմիանամ թիմին ու կխաղամ: Ամեն ինչ այսքանով ավարտվում է:

Բնականաբար, կստեմ, եթե ասեմ, թե ես չեմ ցանկանում մասնակցել աշխարհի առաջնությանը»,- ասել է 2022թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ