Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտիի ու լրագրող Խոտե Խորդիի միջև El Chiringuito TV-ի եթերում միջադեպ է տեղի ունեցել։ Լրագրողը մեղադրել է Շիմոն Մարցինյակին «Ինտեր» - «Բարսելոնա» պատասխան խաղում սխալ որոշումների համար։ Իսպանացի նախկին ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողին։
Երկխոսությունը ներկայացնում ենք ստորև․
Խոտե Խորդի. «Պատմական իրադարձություն է։ ՈՒԵՖԱ-ն հերթական անգամ խայտառակ եղավ՝ նշանակելով մրցավարի, որը, ինչպես բոլորս գիտենք, մադրիդիստ է։ Իսկ տեսաօգնականի պատճառով մենք («Բարսելոնան»-խմբ․) դուրս մնացինք պայքարից երկու մրցաշրջան առաջ»։
Գուտի. «Այսօր ամբողջ աշխարհն է «Բարսելոնայի» դեմ, Խո՛րդի։ Բայց միակ իրականությունն այն է, որ «Ինտերը» մեկ գոլ ավելի շատ խփեց, քան «Բարսելոնան»»։
Խոտե Խորդի. «Շնորհավորում եմ, Խոսե՛ (Գուտի-խմբ․) քեզ ու «Ռեալի» բոլոր երկրպագուներին։ Դուք այսօր ձեր առաջին տիտղոսը հաղթեցիք մրցաշրջանում։ Այդ տիտղոսն այն է, որ «Բարսելոնան» դուրս չեկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»։