Logo

Բոլորը, բացի «Ռեալից»

16:52 / 13.04.2025Ֆուտբոլ
null

Բոլոր այն թիմերը, որոնք գալիք երեքշաբթի ու չորեքշաբթի Չեմպիոնների լիգայում կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար, այս հանգստյան օրերին կա՛մ խաղ են անցկացրել շաբաթ, կա՛մ չեն խաղացել: Բոլորը, բացի «Ռեալից», գրում է իսպանական AS-ը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայում մնացած 8 ակումբներից միակն է, որ ազգային առաջնության հերթական տուրի խաղը կանցկացնի շաբաթվա վերջին օրը՝ կիրակի: Մնացած թիմերից 6-ը շաբաթ արդեն խաղացել է, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ն առհասարակ հանգիստ է ստացել:

Լիգա 1-ը հետաձգել է փարիզյան ակումբի խաղը՝ չնայած այն հանգամանքին, որ Լուիս Էնրիկեի թիմն արդեն չեմպիոն է, և իսպանացի մասնագետը կարող էր մեծ ռոտացիա կիրառել:

Խնդրահարույցը հենց Լա լիգան է. փաստացի կառույցն այս առումով խնդիրներ է ստեղծել ինչպես «Ռեալի», այնպես էլ «Բարսելոնայի», «Աթլետիկոյի» ու «Ժիրոնայի» համար: Իսպանիայի ներկայացուցիչները Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում չորեքշաբթի անցկացրել են ընդհանուր 25 խաղ, և այդ հանդիպումներից միայն 7-ն են խաղացել նախորդող շաբաթ օրը, իսկ 18-ը՝ կիրակի: Կոնկրետ «Արքայական ակումբը» 7 դեպքերից միայն 2 խաղն է անցկացրել շաբաթ:

Այսպիսի խաղացանկ կազմելու առումով Լա լիգան իհարկե եզակի չէ, սակայն մյուս լիգաների համեմատ՝ ավելի անհանդուրժող է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ