Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հայտնվել է Ա Սերիայի թոփ ակումբների տրանսֆերային թիրախում, հայտնում է Calciomercato-ն:
36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ինտերն» ու «Լացիոն»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» Բոնուչիին հեռացրել է թիմից:
Իտալացին «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2018 թվականի օգոստոսից: Բոնուչին իտալական գրանդում խաղացել էր նաև 2010-2017 թվականներին: