Logo

«Բորնմութը» 35 միլիոնով տրանսֆեր է իրականացրել

20:25 / 13.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բորնմութը» ձեռք է բերել «Լիլի» պաշտպան Բաֆոդե Դիակիտեին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տվյալներով` «Բորնմութը» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 35 միլիոն եվրո։

Սա «Բորնմութի» պատմության մեջ երկրորդ ամենթանկարժեք տրանսֆերն է։ Ակումբն ավելի շատ վճարել է միայն Էվանիլսոնի` «Պորտուից» տեղափոխության համար։ Բրազիլացի հարձակվողի գործարքը 2024թ. ամռանն արժեցել է 37 միլիոն։

24-ամյա Դիակիտեն «Լիլում» էր 2022թ. օգոստոսից, 112 խաղում խփել է 13 գոլ, կատարել 3 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ