Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Բորնմութն» ընդունեց «Ֆուլհեմին» և հաղթեց 3-1 հաշվով:
Տանտերերը կամային հաղթանակ տարան, դուբլ գրանցեց Անտուան Սեմենյոն, մեկ գոլ էլ խփեց Ջասթին Կլյուվերտը:
Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմը 14 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, մեկ միավորով է հետ առաջատար և գործող չեմպիոն «Լիվերպուլից»: «Ֆուլհեմը» 8 միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Բորնմութ» - «Ֆուլհեմ»` 3-1
Անտուան Սեմենյո, 78, 90+6, Ջասթին Կլյուվերտ, 84 - Ռայան Սեսենյոն, 70
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


