Logo

«Բորուսիան» 4 գոլ խփեց, «Բայերը» հաղթանակ կորզեց

19:26 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի դաշտում 4-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։

Հյուրերից մեկական գոլ խփեցին Կարիմ Ադեյեմին, Կարնի Չուկվուեմեկան, Սերու Գիրասին ու Ջեյմի Բայնու-Գիտենսը։

Նիկո Կովաչի գլխավորած թիմը 41 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Ֆրայբուրգը» 7-րդն է և ունի 42 միավոր։

Լևերկուզենի «Բայերը» մրցավարի ավելացրած առաջին րոպեին արգենտինացի վինգեր Էմիլիանո Բուենդիայի խփած գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»:

Գործող չեմպիոնը 62 միավորով երկրորդն է և 6 միավորով զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»։ «Հայդենհայմը» 22 միավորով 16-րդ տեղում է։

Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-4

Կարիմ Ադեյեմի, 34, Կարնի Չուկվուեմեկա, 51, Սերու Գիրասի, 68, Ջեյմի Բայնու-Գիտենս, 79 - Մաքսիմիլիան Էգեշտայն, 88

«Հայդենհայմ» - «Բայեր»` 0-1 

Էմիլիանո Բուենդիա, 90+1

«Բոխում» - «Շտուտգարտ»` 0-4

Ջեֆ Շաբո, 8, Էրմեդին Դեմիրովիչ, 11, 48, 86

«Լայպցիգ» - «Հոֆենհայմ»` 3-1 (տեսանյութ)

Բենյամին Շեշկո, 24, Ռիդլե Բակու, 43, Յուսուֆ Պոուլսեն, 84- Տոմ Բիշոֆ, 11

Հեռացում` Լեո Օստիգարդ, 28 («Հոֆենհայմ»)

«Մայնց» - «Հոլշտայն Կիլ»` 1-1 (տեսանյութ)

Նելսոն Վայպեր, 75 - Ալեքսանդր Բեռնարդսոն, 34

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ