Logo

«Բորուսիան» 5 գոլ խփեց, «Բավարիան» պարտվեց «Շտուտգարտին», որը նվաճեց ՉԼ-ի ուղեգիր

19:28 / 04.05.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 32-րդ տուրում ընդունեց «Աուգսբուրգին» և առավելության հասավ 5-1 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն, մեկական գոլ էլ խփեցին նիդերլանդցի վինգեր Դիոնել Մալենը, գերմանացի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսն ու Ֆելիքս Նմեչան:

Մյունխենի «Բավարիան» էլ հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց «Շտուտգարտին»: Թոմաս Տուխելի թիմից գոլով աչքի ընկավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:

«Բավարիան» 69 միավորով երկրորդն է, «Շտուտգարտը» 67 միավորով երրորդն է և առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր: «Բորուսիան» 60 միավորով 5-րդն է, երեք միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Լայպցիգին»:

Գերմանիայի Բունդեսլիգա, 32-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Աուգսբուրգ»՝ 5-1 

Յուսուֆա Մուկոկո, 4, 29, Դոնիել Մալեն, 20, Մարկո Ռոյս, 34, Ֆելիքս Նմեչա, 64 - Ռուբեն Վարգաս, 32

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 3-1 

Լեոնիդաս Ստերգիու, 29, Վու Յեն Յոն, 83, Սիլաս Կատոմպա Մվումպա, 90+3 - Հարի Քեյն, 37 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա