Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրում ընդունեց «Քյոլնին» և հաղթեց 1-0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը խաղի հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին խփեց Մաքսիմիլիան Բայերը:
«Բորուսիան» 17 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, «Քյոլնը» 11 միավորով 8-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 8-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Քյոլն»` 1-0
Մաքսիմիլիան Բայեր, 90+6
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


