Logo

«Բորուսիան» և «Լայպցիգը» ոչ-ոքի գրանցեցին, «Բայերը» հաղթեց

19:27 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Լայպցիգին», գրանցվեց 1-1 հաշիվը:

7-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Քրիստոֆ Բաումգարտները, 16 րոպե անց դորտմունդյան թիմից պատասխանեց Յան Կոուտուն:

Զուգահեռ ընթացած խաղում Լևերկուզենի «Բայերը» տանը 2-0 հաշվով հաղթեց Բեռլինի «Ունիոնին»:

«Բորուսիան» 14 միավորով երկրորդն է, «Լայպցիգը»` 13 միավորով երրորդը, «Բայերը»` 11 միավորով չորրորդը: 

Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Լայպցիգ»` 1-1

Յան Կոուտու, 23 - Քրիստոֆ Բաումգարտներ, 7

«Բայեր Լևերկուզեն» - «Ունիոն Բեռլին»` 2-0

Էռնեստ Պոկու, 33, Քրիստիան Կոֆան, 49

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ