Logo

«Բորուսիան» և «Ռոման» հետաքրքրված են Դիսասիի ծառայություններով

13:35 / 30.12.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասին կարող է նոր ակումբ ունենալ, հայտնում է Bild-ը:

Պաշտպանի հետ այժմ ակտիվ բանակցություններ է վարում «Ռոման», իսկ Դիսասին անձամբ կողմ է ելույթներն Ա Սերիայում շարունակելուն: «Գայլերի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին նույնպես 27-ամյա ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի:

Իրավիճակին հետևում է Դորտմունդի «Բորուսիան», որի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Դիսասիի հետ աշխատել է «Մոնակոյում»: «Մեղուները» գործարքն իրականացնելու հնարավորություն կունենան միայն այն դեպքում, եթե «Ռոմայի» հետ բանակցությունները ձախողվեն:

Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպում չի անցկացրել «Չելսիի» գլխավոր թիմում: Դիսասին հիմնականում մարզվում է լոնդոնցիների երկրորդ թիմում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ