Logo

«Բորուսիան» գլխավոր մարզչի նոր տարբերակ է դիտարկում

16:49 / 29.01.2025• Ֆուտբոլ
null

«Բորուսիան» Նուրի Շահինին փոխարինելու նոր տարբերակ է գտել, գրում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Դորտմունդյան ակումբը մտադիր է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսին:

Նրա հրաժարագինը մոտավորապես 8 միլիոն եվրո է: Հյոնեսն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում:

Նախորդ մրցաշրջանում Սեբաստիան Հյոնեսի գլխավորությամբ «Շտուտգարտը» դարձել էր Գերմանիայի փոխչեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ