Logo

«Բորուսիան» հաղթեց խոշոր հաշվով ու դարձավ առաջատար (տեսանյութ)

23:32 / 18.03.2023Վիդեո
null

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 6-1 հաշվով վստահ հաղթեց «Քյոլնին», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: 

Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեցին կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիան Ալեն ու գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, մեկական գոլով աչքի ընկան նիդերլանդցի հարձակվող Դոնյել Մալենը և պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն: Հյուրերի միակ գոլը խփեց գերմանացի հարձակվող Դեյվի Զելկեն:

Սարգիս Ադամյանը խաղադաշտ դուրս եկավ «Քյոլնի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 58-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում 30 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

25 խաղից հետո Դորտմունդի «Բորուսիան» 53 միավորով առաջատարն է և 1 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Քյոլնն» ունի  27 միավոր ու 13-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Քյոլն»՝ 6-1 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրու, 15, Սեբաստիան Ալե, 17, 69, Մարկո Ռոյս, 32, 70, Դոնիել Մալեն, 36 - Դեյվի Զելկե, 42

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ