Logo

«Բորուսիան» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»

09:41 / 31.07.2023Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընկերական հանդիպում է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու հաղթել 3-2 հաշվով:

Դորտմունդցիների կազմում մեկ րոպեում դուբլ է գրանցել հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը, հաղթական գոլը խփել է Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն:

Անգլիական գրանդի գոլերը խփել են պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը և բրազիլացի եզրային հարձակվող Անտոնին:

Ընկերական հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2-3

Դիոգու Դալոտ, 24, Անտոնի, 52 - Դոնիել Մալեն, 43, 44, Յուսուֆա Մուկոկո, 71

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ