Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց Գերմանիայի հավաքականի պաշտպան Վալդեմար Անտոնի տրանսֆերի մասին:
«Բորուսիան» 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գերմանական «Շտուտգարտին» վճաարել է 22,50 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են չորս տարվա պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական գրանդի մարզչական շտաբն Անտոնին ձեռք է բերում՝ թիմից հեռացած գերմանացի պաշտպան Մաթս Հումելսին փոխարինելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Շտուտգարտի» կազմում մասնակցել էր 37 հանդիպման, դարձել մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: