Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:
Դուբլ գրանցեցին հարձակվողներ Սերու Գիրասին և Կարիմ Ադեյեմին:
Նիկո Կովաչի թիմը 51 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վոլֆսբուրգը» 39 միավորով 12-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 32-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Վոլֆսբուրգ»` 4-0
Սերու Գիրասի, 3, 59, Կարիմ Ադեյեմի, 69, 73
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


