Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել բելգիական «Անդերլեխտի» 16-ամյա հարձակվող Ժյուլեն Դյուրանվիլի տրանսֆերային իրավունքը՝ կնքելով նրա հետ երկարաժամկետ պայմանագիր:
««Բորուսիան» պայմանագիր է կնքել Բելգիայի Մ19 հավաքականի հարձակվող Ժյուլեն Դյուրանվիլի հետ: Ժյուլենը համարվում է իր տարիքի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:
16 տարեկան 5 օրականում նա նորամուտն է նշել «Անդերլեխտի» կազմում՝ մասնակցելով Բելգիայի առաջնության 6 խաղի: Սեպտեմբերի սկզբին նա խփել է իր առաջին գոլը»,- հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բորուսիան» 17 տուրերից հետո 31 միավորով 5-րդն է:


