Logo

«Բորուսիան» խոշոր հաշվով պարտվեց

22:38 / 11.05.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց «Մայնցին»:

Էդին Թերզիչի գլխավորած թիմն առաջնության ավարտից մեկ տուր առաջ 60 միավորով 5-րդն է և վաղուց նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

Գերմանիայից գլխավոր եվրագավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր են նվաճել նաև չեմպիոն Լևերկուզենի «Բայերը», «Շտուտգարտը», Մյունխենի «Բավարիան» և «Լայպցիգը»:

Եթե հունիսի 1-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բորուսիան» հաղթի Մադրիդի «Ռեալին», գլխավոր եվրագավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր կնվաճի նաև Բունդեսլիգայում 6-րդ տեղը գրաված թիմը:

«Մայնցն» էլ 32 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, երկու միավորով է գերազանցում 16-րդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինին»: 17-րդ տեղում գտնվող «Քյոլնը», որի կազմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, 27 միավոր ունի, վերջին տուրում կփորձի շրջանցել «Ունիոնին» և անցումային խաղում երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղը գրաված թիմի հետ պայքարել Գերմանիայի բարձրագույն լիգայում մնալու համար:

Գերմանիայի Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Մայնց» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3-0 

Լեանդրո Բարեյրո, 12, Լի Ջաե Սուն, 19, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա