Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում ընդունեց «Շտուտգարտին» և պարտվեց 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը 64-րդ րոպեին խփեց հյուրերի գվինեացի հարձակվող Սերու Գիրասին:
«Շտուտգարտն» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 60-ի և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Դորտմունդցիները 53-ական միավորով 4-5-րդ տեղերն են բաժանում «Լայպցիգի» հետ:
Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 0-1
Սերու Գիրասի, 64


