Logo

«Բորուսիան» թենիսի հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»

21:20 / 07.05.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 6-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Դուբլ ձևակերպեցին գերմանացի ռմբարկու Կարիմ Ադեյեմին և անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, մեկական գոլով աչքի ընկան հարձակվողներ, կոտդիվուարցի Սեբաստիան Ալեն ու հոլանդացի Դոնյել Մալենը :

31 խաղից հետո դորտմունդյան ակումբը 64 միավորով երկրորդն է և 1 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: «Վոլֆսբուրգն» ունի 46 միավոր ու 7-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Վոլֆսբուրգ»՝ 6-0

Կարիմ Ադեյեմի, 14, 59, Սեբաստիան Ալե, 28, Դոնյել Մալեն, 37, Ջուդ Բելինգեմ, 54, 87

Վրիպում 11-մետրանոցից՝ Կարիմ Ադեյեմի, 65 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ