Logo

«Բորուսիաների» դերբիում հաղթեցին դորտմունդցիները, այլ արդյունքներ

19:32 / 13.04.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և հաղթեց 2-1 հաշվով:

Դորտմունդցիների կազմում առաջին խաղակեսում դուբլ գրանցեց ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը:

Մյոնխենգլադբախի թիմի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը կոճի վնասվածք ունի:

Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» էլ ընդունեց «Քյոլնին» և առավելության հասավ 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն և գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:

«Քյոլնի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ հայ հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինվեց 67-րդ րոպեին:

«Լայպցիգն» էլ տանը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը՝ 3-0:

«Բավարիան» 63 միավորով երկրորդն է, 13 միավոր է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին», որն ապրիլի 14-ին Բրեմենի «Վերդերին» հաղթելու դեպքում վաղաժամ կհռչակվի Գերմանիայի չեմպիոն:

«Լայպցիգը» 56 միավորով չորրորդն է, Դորտմունդի «Բորուսիան» նույնքան միավորով 5-րդն է, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 31 միավորով 11-րդն է, «Քյոլնը»՝ 22 միավորով 17-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1-2 

Մաքսիմիլիան Ուոբեր, 36 - Մարսել Զաբիտցեր, 22, 28 (11մ)

Հեռացում՝ Կարիմ Ադեյեմի, 55 («Բորուսիա Դորտմունդ»)

«Բավարիա» - «Քյոլն»՝ 2-0 

Ռաֆայել Գերեյրու, 65, Թոմաս Մյուլեր, 90+3

«Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ»՝ 3-0 (տեսանյութ)

Դանի Օլմո, 13, Բենյամին Շեշկո, 68, Լոիս Օփենդա, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ