Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Զանկտ Պաուլիին»:
Գոլ խփեցին հարձակվողներ Սերու Գիրասին ու Կարիմ Ադեյեմին:
«Լայպցիգն» էլ տանը 1-2 հաշվով պարտվեց «Մայնցին»: Տանտերերի գոլը խփեց Նիդերլանդների հավաքականի վինգեր Խավի Սիմոնսը:
«Մայնցը» 41 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Լայպցիգը» 38 միավորով 6-րդն է, «Բորուսիան» 35 միավորով 10-րդն է, «Զանկտ Պաուլին» 21 միավորով 15-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 24-րդ տուր
«Զանկտ Պաուլի» - «Բորուսիա Դորտմունդ»` 0-2
Սերու Գիրասի, 50, Կարիմ Ադեյեմի, 58
«Լայպցիգ» - «Մայնց»` 1-2 (տեսանյութ)
Խավի Սիմոնս, 1 - Նադիեմ միրի, 52, Ջոնաթան Բուրկարդտ, 58