Logo

«Բորուսիայի» հարձակվողը շարքից դուրս է մնացել

22:26 / 16.02.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է, որ թիմի կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյեն Ալեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ։

Ալեն կոճի վնասվածք է ստացել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ Կոտ դ՛Իվուարի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Նիգերիայի թիմին և պատմության մեջ երրորդ անգամ դարձել մրցաշարի հաղթող: 29-ամյա ֆուտբոլիստը եզրափակիչում դարձել էր հաղթական գոլի հեղինակ:

Ալեն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ